Վիետնամում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր 16 պացիենտները

12:38   25 Փետրվար 2020    228

Բոլոր այն 16 պացիենտները, որոնք վարակվել Էին CОVID19 նոր կորոնավիրուսով եւ գտնվում Էին Վիետնամի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, ներառյալ երեք ամսական մի աղջնակ, լիովին ապաքինվել են:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է VNExpress պորտալը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Վիետնամի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել Է, որ բոլոր 16 պացիենտները, որոնց մոտ հաստատվել Էր նոր կորոնավիրուսով վարակվելը, ապաքինվել եւ դուրս են գրվել հիվանդանոցներից:

Վիետնամում նոր վարակվածներ չեն գրանցվել փետրվարի 13-ից ի վեր, գրում Է հրատարակությունը: Նշվում Է, որ վերջին երկու պացիենտներից մեկը, որոնք դուրս են գրվել փետրվարի 24-ին եւ 25-ին, եղել Է երեք ամսական մի աղջիկ՝ Վինֆուկի նահանգից, որը վարակվել Էր իր տատիկից:

Վերջինս շփվել Էր վիետնամցի այն ութ մասնագետներից մեկի հետ, որոնք հունվարի 17-ին վերադարձել Էին Չինաստանի Ուհան քաղաք գործուղումից, որտեղ նրանք պրակտիկա Էին անցնում անցյալ տարվա նոյեմբերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիետնամ  


Վերնագիրի այլ պիտակները