Պերուում ավտոբուսների բախման հետևանքով տուժել է 80 մարդ

12:45   25 Փետրվար 2020    259

Երկու ավտոբուսի բախման հետևանքով Պերուի հարավում՝ Արեկիպայում, մահացել է 12 մարդ, 68-ը վիրավորվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Version Final պարբերականը:

Ըստ Արեկիպայի Առողջապահության դեպարտամենտի` տեղական ժամանակով ժամը 02.00-ի սահմաններում Պանամերիկյան մայրուղու հարավային հատվածում բախվել է երկու ուղևորատար ավտոբուս:

Ճակատային բախման հետևանքով ավտոբուսները կողաշրջվել են: 10 մարդ տեղում մահացել է, ևս 2-ը մահացել է հիվանդանոցում՝ ստացված վնասվածքներից:

Ենթադրվում է, որ վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները