Չինաստանից դուրս գրանցվել է գրեթե 2,5 հազար կորոնավիրուսով վարակվան դեպք

14:35   25 Փետրվար 2020    241

Չինաստանի սահմաններից դուրս COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,438 հազարի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը:

Թերթի տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում 26-ից հասել է 37-ի. 12 մարդ մահացել է Իրանում, ինը՝ Հարավային Կորեայում, յոթը՝ Իտալիայում, չորսը՝ Ճապոնիայում, երկուսը՝ Հոնկոնգում, մահվան ելքով մեկական դեպք է գրանցվել Ֆրանսիայում, Տայվանում և Ֆիլիպիններում:

Ամենից շատ հիվանդներ՝ 893, հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Ճապոնիայի տարածքում՝ 838 մարդ, որոնցից 630-ը բաժին է ընկնում Diamond Princess-ի ուղևորներին ու անձնակազմի անդամներին, որը գտնվում է կարանտինում Յոկոհամայում:

Իտալիայում գրանցվել է 229 հիվանդ, Սինգապուրում՝ 90, Հոնկոնգում՝ 81, Իրանում՝ 47, Թաիլանդում և ԱՄՆ-ում՝ 35-ական, Տայվանում՝ 28, Ավստրալիայում՝ 23, Մալայզիայում՝ 22, Գերմանիայում և Վիետնամում՝ 16-ական, Արաբական Միացյալ Էմիրություններում և Մեծ Բրիտանիայում՝ 13-ական, Ֆրանսիայում՝ 12, Մակաոյում և Կանադայում՝ 10-ական:

Հիվանդության տասից պակաս դեպքեր են գրանցվել Ֆիլիպիններում և Հնդկաստանում, Քուվեյթում, Իսպանիայում, Օմանում, Ռուսաստանում, Աֆղանստանում, Բահրեյնում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Լիբանանում, Նեպալում, Շրի-Լանկայում, Շվեդիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները