Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

15:14   25 Փետրվար 2020    310

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Տեղի ունեցավ տեսակետների էական փոխանակում միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերի վերաբերյալ, ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակի: ՄԱԿ-ի քարտուղարության հետ քննարկվել են Ռուսաստանի փոխգործակցության հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվել Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակին և այս տարի նշվող համաշխարհային կազմակերպության ստեղծմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Գուտերեշ  


Վերնագիրի այլ պիտակները