WhatsApp-ի հազարավոր անհատական չաթերի տվյալներ արտահոսել են համացանց

15:44   25 Փետրվար 2020    364

Google որոնողական համակարգի օգնությամբ WhatsApp մեսենջերի օգտատերերը կարող են գտնել հղումները, որոնք թույլ են տալիս մտնել անհատական չաթեր:

Նման միջոցը գտել եւ նկարագրել է Deutsche Welle-ի լրագրող Ջորդան Ուիլդոնը իր թվիթթերյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ տվյալների արտահոսքը հնարավոր է դարձել հղումով խումբ հրավիրելու ֆունկցիայի շնորհիվ: Լրագրողը պարզաբանել է, որ դրա համար բավական է մուտքագրել chat.whatsapp.com:

Բջջայի հավելվածների փորձագետ Ջեյն Մանչուն Վոնգն իմացել է, որ այդ հարցումով արտահոսել են մոտ 470 հազար արդյունքներ:

Դրանց մեծ մասի ստուգման ժամանակ կասկածելի կոնտենտ չի հայտնաբերվել: Սակայն լրագրողները պնդում են, որ եղել որոշ խմբեր, որտեղ փոխանակվել են պոռնոյով, եւ այդ հղումներից մեկի վրա սեղմելով նրանք հայտնվել են ՄԱԿ-ի ոչ կոմերցիոն կազմակերպություններից մեկի աշխատակիցների խումբ եւ տեսել բոլոր 48 մասնակիցների հեռախոսահամարները:

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները