Բլումբերգը նախագահական ընտրարշավի վրա ավելի քան 500 մլն դոլար է ծախսել

19:15   25 Փետրվար 2020    344

Ամերիկացի գործարար Մայքլ Բլումբերգն իր նախագահական ընտրարշավի համար արդեն ավելի քան 500 մլն դոլար է ծախսել:

Այս մասին փետրվարի 24-ին Twitter-ում հայտնել է Advertising Analytics ընկերությունը, որը զբաղվում է թեկնածուների կողմից գովազդային արշավների վրա ծախսած դրամական միջոցների հաշվարկներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերության տեղեկատվության համաձայն՝ միլիարդատիրոջ գովազդի ընդհանուր գումարը բոլոր լրատվամիջոցներում կազմում է 509,5 մլն դոլար: Գործարարն ինքնուրույն է ֆինանսավորում իր քարոզարշավը։

Ներկայում Բլումբերգը՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետը և հանրապետական կուսակցության նախկին անդամը, հավակնում է դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելուն: Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 50 մլրդ դոլար։

Բլումբերգը մինչ այժմ չի մասնակցել Այովա, Նյու Հեմփշիր և Նևադա նահանգներում կայացած նախնական ընտրություններին՝ հուսալով, որ կարող է լավ արդյունքներ գրանցել մարտի 3-ին կայանալիք ընտրություններին, երբ կքվեարկեն միանգամից 14 նահանգներ:

Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը կընտրվի 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բլումբերգ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները