Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները

20:22   25 Փետրվար 2020    300

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ երկրում ապաքինվել են բոլոր այն հիվանդները, որոնց մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով BFMTV-ին: Ֆրանսիայում, ԱՀԿ-ի տվյալներով, գրանցվել էր վարակման 12 դեպք, մեկ մարդ մահացել էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ֆրանսիայի տարածքում այլևս կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա: Վարակն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը գտնվում էր Լիոնի հիվանդանոցում, ապաքինվել է և դուրս գրվել: Նա այլևս վարակի տարածման առումով վտանգ չի ներկայացնում, ուստի վերադարձել է տուն»,- ասել է Վերանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները