ԱՄՆ-ում ցանկանում են ՌԴ-ի եւ Պուտինի դեմ պատժամիջոցներ մտցնել՝ «ընտրություններին միջամտելու համար»

17:34   25 Փետրվար 2020    441

ԱՄՆ սենատի դեմոկրատական կուսակցության անդամները ցանկանում են պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինին նամակ ուղղել, որով կխնդրեն խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին իբրեւ թե միջամտության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Axios-ը:

Ըստ աղբյուրների տեղեկատվության, դեմոկրատների առաջնորդները փետրվարի 24-ին նամակ են հղել Պոմպեոյին եւ Մնուչինին: Նամակում պահանջ է ներկայացվում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ «2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի համար»:

Նամակը ստորագրել են դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը, վերին պալատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Շերրոդ Բրաունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները