Թեհրան-Ստամբուլ չվերթը շտապ վայրէջք է կատարել Անկարայում կորոնավիրուսի պատճառով

17:46   25 Փետրվար 2020    361

«Թուրքիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Ստամբուլ չվերթը, փետրվարի 25-ին շտապ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում ուղևորներից մեկի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով՝ գրում է TASS-ը:

ТК879 չվերթը գտնվում է Էսենբոգի օդանավակայանում, սահմանվել են կարանտինային միջոցառումներ: Ինքնաթիռում գտնվում է 132 մարդ, բժիշկները չափում են ուղևորների ջերմությունը և նրանց առողջական վիճակի մյուս ցուցանիշները: Նշվում է, որ առնվազն 12 մարդու մոտ մարմնի բարձր ջերմություն է դիտվում:

Իրանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ «Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունը որոշում է ընդունել մինչև մարտի 10-ը չեղարկել բոլոր թռիչքներն այդ երկիր՝ բացառությամբ դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթների: Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, գրանցվել է մահվան տասը դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան   Ստամբուլ  


Վերնագիրի այլ պիտակները