ԵՄ-ի խորհուրդը հաստատեց Լոնդոնի հետ ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններ վարելու մանդատը

17:54   25 Փետրվար 2020    429

ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit) հետո նրա հետ ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ փետրվարի 25-ին տարածված հայտարարության մեջ:

«Խորհուրդը հաստատել Է Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններ վարելու մանդատը, որը միտված Է ընդգրկուն, համապարփակ եւ հավասարակշռված գործընկերության կառուցմանը»,-նշվում Է փաստաթղթում:

Եվրահանձնաժողովն ավելի վաղ արդեն հայտնել Էր, որ Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների երկրորդ փուլը նույնպես հանձնարարվելու Է Միշել Բառնիեին, որը վարել Է ԵՄ-ից այդ երկրի դուրս գալու պայմանների շուրջ բանակցությունների առաջին փուլը:

Մեծ Բրիտանիան պաշտոնապես ԵՄ-ն լքել Է 2020 թվականի փետրվարի 1-ից` դուրս գալու պայմանների շուրջ երեք տարի տեւած բանակցություններից հետո: Բրյուսելը եւ Լոնդոնը պայմանավորվել են մինչեւ 2020 թվականի վերջը անցումային ժամանակաշրջանի շուրջ, որի ընթացքում Միացյալ Թագավորության վրա կտարածվեն եվրոպական բոլոր նորմերը:

Մեծ Բրիտանիան նաեւ շարունակում Է իր վճարումները հանրակցության բյուջե, սակայն նրա ներկայացուցիչներն այլեւս չեն մասնակցում Եվրամիությունում որոշումների ընդունման գործընթացին: Այդ ժամանակաշրջանում կողմերը պետք Է պայմանավորվեն ապագա հարաբերությունների, առաջին հերթին երկկողմ առեւտրի իրականացման կարգի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները