Samsung-ը դադարեցրել է ծալովի հեռախոսների արտադրությունը

22:12   25 Փետրվար 2020    409

Samsung-ը ժամանակավորապես փակել է հարավկորեական Կումի քաղաքում գտնվող իր գործարանը, որն արտադրում էր ծալովի հեռախոսներ:

Գործակալության տվյալներով՝ աշխատակցի մոտ կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերվել են շաբաթ օրը, նա և իր գործընկերները կարանտինացվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Samsung-ը արձագանքել է միջադեպին՝ ժամանակավորապես փակելով Կումիի գործարանը: Հաղորդվում է, որ ընկերության սմարթֆոնների մեծ մասը հավաքվում են Վիետնամում և Հնդկաստանում, սակայն Galaxy Z Flip-ի և Galaxy Fold-ի ծալովի կմախքի արտադրությունը կենտրոնացած է Կումիում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները