Ուկրաինացիները հրաժարվել են լքել Diamond Princess-ը և վերադառնալ հայրենիք

22:26   25 Փետրվար 2020    382

Diamond Princess զբոսանավում գտնվող ուկրաինացիների մեծ մասը հրաժարվել է տարհանվել հայրենիք:

Այս մասին հաղորդում է «Գրոմադա» ռադիոկայանը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտգործնախարարությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱԳՆ հյուպատոսական ծառայության ճգնաժամային կառավարման բաժնի վարիչ Մաքսիմ Կովալենկոյի խոսքով՝ Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքացիները, ովքեր գտնվում են զբոսանավում, չեն պատրաստվում տարհանվել Ուկրաինա:

Հայտնի է, որ զբոսանավում կա 23 ուկրաինացի, ևս երկուսը այժմ գտնվում են հիվանդանոցում: Նրանք բոլորը անձնակազմի անդամներ են:

«Նրանց պարտավորությունները որոշվում են պայմանագրով, հաշվի են առնվում նաև նրանց ցանկությունները: Մինչ այժմ նրանցից 24-ը հայտնել են, որ իրենք մտադիր չեն այժմ վերադառնալ Ուկրաինա»,- հայտարարել է Կովալենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները