Տեղեկատվություններն այն մասին, թե ՌԴ-ը աջակցում է իմ վերընտրմանը, «խիստ չափազանցված են»․ Թրամփ

22:35   25 Փետրվար 2020    533

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պետք չէ որեւէ երկրի օգնությունը, եւ նա նախագահական ընտրությունների նախաշեմին չի ստացել ոչ մի օգնություն որեւէ երկրից։

Այն հարցին, թե համարում է արդյոք նա, որ Ռուսաստանը մտադիր է միջամտել 2020թ․ նախագահական ընտրություններին, Թրամփն ուղիղ պատասխան չի տվել։

Դրա փոխարեն նա քննադատել է The Washington post-ի տեղեկատվությունն այն մասին, թե Ռուսաստանը փորձում է օգնել դեմոկրատ Բերնի Սանդերսին։ Վերջինը խոստովանել է, որ իրեն այդ մասին մեկ ամիս առաջ են հայտնել։ Թրամփը ափսոսանք է հայտնել, որ իրեն չեն տեղեկացրել։

«Նրանք չեն ասել ինձ, հետախուզությունը երբեք չի ասել ինձ դրա մասդին։ Տարօրինակ է, որ նրանք Բերնիի մոտ են գնացել»,- նշել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով՝ տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանը աջակցում է իր վերընտրմանը, «խիստ չափազանցված են»։ Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել հետախուզական հանձնաժողովից տեղեկատվության արտահոսքը։ Նա նաեւ ասել է, թե իր կարծիքով՝ հենց Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆն է արտահոսքի աղբյուրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները