Խոջալուի ողբերգությունը. պատմություն, մանրամասներ, ապացուցներ

09:00   26 Փետրվար 2020    631

Պատմության մեջ գոյություն ունեն ամսաթվեր և իրադարձություններ, որոնք ընդմիշտ մնում են ժողովրդի հիշողության մեջ։ Ադրբեջանի պատմության ամենասարսափելի ու ողբերգական էջերից մեկը՝ Խոջալուի ողբերգությունն է։

Ադրբեջանական ժողովրդի այդ ցեղասպանությունը դարձել է 1988 թ. փետրվարին սկսված ղարաբաղյան հակամարտության ողջ ժամանակահատվածի ընթացքում ամենասարսափելի իրադարձությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ամեն տարի փետրվարի 26-ին մենք մեր սրտերում ցավով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր զոհվեցին հայ զավթիչների կողմից։ Այսօր լրանում է Խոջալուի ողբերգության 28-րդ տարելիցը։

Խոջալուն Ղարաբաղի հնագույն բնակավայրերից մեկն է։ 90-ական թվականներին այն եղել է համանուն շրջանի կենտրոնը։ Այստեղ ապրում էր մոտ 7000 մարդ։

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր հողագործությամբ, անասնապահությամբ, խաղողագործությամբ և մեղվաբուծությամբ։ Իր ռազմավարական և աշխարհագրական դիրքի առումով Խոջալուն հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում հայերի մոտ։

Բացի դրանից, քաղաքում գտնվում էր Ղարաբաղում միակ օդանավակայանը։ Հետևաբար արդեն 1991 թ. հոկտեմբերից Խոջալուն գտնվում էր շրջափակման մեջ։ Դադարեցվել էր ավտոմոբիլային հաղորդակցությունը և տրանսպորտի միակ տեսակը մնում էր ուղղաթիռը։ Վերջին քաղաքացիական ուղղաթիռը Խոջալու էր ժամանել 1992 թ. հունվարի 28-ին։

Հունվարի 2-ից դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։ Բնակչության արիության և պաշտպանների հերոսության շնորհիվ քաղաքը կարողացել է մի քանի ամիս դիմադրել։

Քաղաքի պաշտպանության ղեկավարն էր Ալիֆ Հաջիևը։ Նա զոհվեց քաղաքի վրա գրոհի ժամանակ։ Նա հուղարկավորված է Շեհիդների ծառուղում և հետմահու արժանացել է Ադրբեջանի Ազգային Հերոսի կոչման։

Փետրվարի երկրորդ կեսից Խոջալուն ենթարկվում էր ամենօրյա գնդակոծումների։ 1992 թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական զինված կազմավորումները՝ Խանքենդիում տեղակայված նախկին ԽՍՀՄ-ի 366-րդ մոտոհրաձգային գնդի ծանր տեխնիկայի և անձնակազմի աջակցությամբ իրագործեցին Խոջալու քաղաքի զավթումը։

Քաղաքի վրա գրոհին նախորդել են զանգվածային գնդակոծումներ, որի հետևանքով բռնկվել է ուժեղ հրդեհ։

Բնակչությունը փորձում էր փախչել քաղաքից, սակայն տարբեր կողմեր փախչող մարդիկ ընդհարվում էին հայկական ուղեկալներին և ենթարկվում էին գնդակոծումների։

Մարդկանց մի մասը սառել է լեռներում փախուստի ժամանակ, մի մասը գերի է վերցվել։ Նրանք, ում բախտը բերել է կենդանի մնալ և չընկնել հայերի ձեռքը՝ կարողացել են հասնել ադրբեջանական Աղդամ քաղաքը։

Փետրվարի 28-ին լրագրողների մի խումբը երկու ողղաթիռներով ժամանել է ադրբեջանցիների զոհվելու վայրը։ Այն, ինչ տեսել են՝ ցնցել է նրանց։ Ադրբեջանի Ազգային հերոս, հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևը մի քանի ռեպորտաժ է պատրաստել ողբերգության վայրից։

Ողղաթիռից նկարահանված կադրերում երևում են հայերի կողմից գնդակահարված Խոջալուի բնակիչների ցրված դիակները։ Պաշտոնական տվյալներով, Խոջալուի զավթման հետևանքով զոհվել է 613 մարդ, նրանցից 76-ը երեխաներ, 106-ը կանայք, 70-ը ծերեր են։ 8 ընտանիք ոչնչացվել է լիովին, 25 երեխա կորցրել է երկու ծնողներին։ 130 երեխա կորցրել է մեկ ծնողին։

Վիրավորվել է 487 մարդ, նրանցից 76-ը երեխաներ են։ Պատանդ վերցված մարդկանց թիվը հասել է 1275 հոգու։

Անհետ կորել է 150 մարդ։ Բազմաթիվ ականատեսների, այդ թվում նաև արտասահմանյան լրագրողների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների վկայությամբ՝ տեղ են գտել զոհվածների դիակները ծաղրանքների ենթարկելու, ինչպես նաև Խոջալուի բնակիչների, այդ թվում նաև երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունների փաստեր։

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Խոջալուի ողբերգությունը անվանել է «հակամարտության ժամանակահատվածում ամենամեծ կոտորած»։ Այդ կազմակերպության կարծիքով, հայկական զինված կազմավորումները անմիջական պատասխանատվություն են կրում քաղաքացիական անձանց զոհվելու համար։

1994 թ. մարտի 1-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևը հատուկ կարգադրություն է ստորագրել։ Միլլի Մեջլիսի որոշման համաձայն՝ փետրվարի 26-ը հայտարարվել է «Խոջալուի ցեղասպանության և ազգային սգո օր» Այդ օրը ադրբեջանական ժողովուրդը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցում Խոջալուի արյունոտ իրադարձությունների բոլոր զոհերի հիշատակին։ Ադրբեջանի բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրներում՝ Խոջալուի կոտորածի զոհերին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել։

Խոջալուի ողբերգությունը՝ ադրբեջանական ժողովրդի ցավն է։ Եվ այն կմեղմանա միայն այն ժամանակ, երբ հայ զավթիչների կողմից օկուպացված ադրբեջանական հողերը կվերադարձվեն, և այդ արյունոտ ցեղասպանությունն իրագործած հանցագործները կկանգնեն դատարանի առջև։

Hayatsk.info

Հեշթեգներ: Խոջալուի-ողբերգություն  


Վերնագիրի այլ պիտակները