Կասկած կա, որ Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով

14:55   27 Փետրվար 2020    258

Կասկած կա, որ հայտնի մարզիկ և դերասան Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է US Hola կայքը:

Հաղորդվում է, որ 65-ամյա դերասանը Հոնկոնգում այցելել է մի երեկույթ, որտեղ 60-ից ավելի մարդ է եղել: Հետագայում պարզվել է, որ այդ մարդկանցից մի քանիսը վարակված են կորոնավիրուսով: Նրանք հիմա կարանտինում են: Անձամբ Ջեքի Չանը և նրա ներկայացուցիչները չեն հաստատել կասկածները, որ դերասանը ևս հնարավոր է վարակված լինի վիրուսով:

Չանի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ երեկույթի օրը դրա անցկացման վայրից քիչ հեռու նույնպես միջոցառում է կայացել և չի բացառվում, որ խոսքը ոչ թե Ջեքի Չանի մասնակցած, այլ այդ մյուս միջոցառման մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեքի-Չան  


Վերնագիրի այլ պիտակները