Պուտինը խոստովանել է, որ չի օգտվում տեխնոլոգիական առաջընթացի պտուղներից

15:45   27 Փետրվար 2020    242

Լրագրող Անդրեյ Վանդենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել է, թե ինչ կարծիք ունի տեխնոլոգիական առաջընթացի վերաբերյալ:

Քաղաքական գործչի պատասխանը հրապարակել է ՏԱՍՍ-ը:

Պուտինը շեշտել է, որ վերջին 20 տարում նկատվող տեխնոլոգիական առաջընթացը հնարավոր չէ կանգնեցնել:

«Եվ պետք չէ: Մենք չենք պատրաստվում դա անել»,- հավելել է նա:

Այնուհետև լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք պետության ղեկավարն օգտագործում է այդ առաջընթացի պտուղները, ինչին Պուտինը պատասխանել է, որ չի օգտագործում և ինքն «այլ հնարավորություններ ունի»: Նա պատմել է, որ երբ զանգահարել է տղային, ում դեկտեմբերին հրավիրել էր Կրասնայա Պոլյանա, նրան հեռախոս է տրամադրել իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինձ համար ավելի հեշտ է վերցնել հատուկ կապի խոսափողը և միանալ ցանկացած բաժանորդի հետ»,- բացատրել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները