Կորոնավիրուսի համաճարակը դեռ առջևում է. Մակրոն

16:55   27 Փետրվար 2020    334

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է, դրան անհրաժեշտ է հակազդել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նման հայտարարություն քաղաքական գործիչն արել է այն բանից հետո, երբ այցելել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է կորոնավիրուսով վարակված ֆրանսիացին:

Դրանից հետո Մակրոնը հայտարարել է ճգնաժամի մասին:

«Սպասվում է համաճարակ: Մեր պարտքը դրան դիմակայելն է»,- ասել է նա:

Վերջին տվյալներով` նոր տեսակի կորոնավիրուսով աշխարհում վարակվել է 82 206 մարդ: Ընդ որում` կարողացել է առողջանալ 21 973 մարդ, մահացել է 2 804-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները