Թրամփի շտաբը հայց է ներկայացրել NYT-ի դեմ

18:12   27 Փետրվար 2020    345

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել Նյու Յորքի Գերագույն դատարան՝ ընդդեմ The New York Times պարբերականի «Ռուսաստանի հետ դավադիր կապի մեջ լինելու կեղծ մեղադրանքների» համար։

Այս մասին հաղորդում է Twitter-ը։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահի իրավաբանական ավագ խորհրդատու Ջենա Էլիսը, հայցը միտված է պարբերականին պատասխանատվության ենթարկելու՝ Թրամփի դեմ դիտավորյալ կեղծ հայտարարություններ հրապարակելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով, նման հայտարարությունները եղել են և առաջվա պես հանդիսանում են «100% կեղծ և զրպարտչական»։ Էլիսը նշել է, որ թերթը տեղյակ է եղել հաղորդագրությունների ոչ ճշմարտացի լինելու մասին, սակայն հրապարակել է դրանք Թրամփի ընտրարշավին վնասելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները