Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես

20:07   27 Փետրվար 2020    315

Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսը, որը նվիրված էր նկարչի և գյուտարարի մահվան 500-ամյակին, գրեթե 1,1 միլիոն մարդ է այցելել:

Դա գերազանցել է թանգարանի նախորդ բոլոր ռեկորդները: Այդ մասին հայտնել է Artnet-ը։ «Հիանալի Է, որ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչն իր մահվանից 500 տարի անց շարունակում է այդպես հիացնել լայն հանրությանը»,-հայտարարել է Լուվրի նախագահ և տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ օրական դա Վինչիի աշխատանքները դիտելու է եկել ավելի քան 10 հազար մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուցահանդեսում ներկայացված է 160 աշխատանք, ներառյալ ինը գեղանկարչական կտավ և 80 նկար, ինչպես նաև Լեոնարդո դա Վինչիի աշակերտների աշխատանքները: «Մոնա Լիզան» մնացել է Լուվրի իր մշտական տեղում: Ցուցադրության համար աշխատանքներ էին հավաքել ամբողջ աշխարհից: Մինչ այդ Լուվրում առավել մեծ ժողովրդականություն վայելած ժամանակավոր ցուցադրությունը եղել է ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուայի աշխատանքների ստուգատեսը: 2018 թվականին այն ունեցել Է 540 հազար այցելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուվր  


Վերնագիրի այլ պիտակները