Վրաստանում կորոնավիրուսի պատճառով խուճապի մատնվելու պատճառներ չեն տեսնում

17:44   27 Փետրվար 2020    318

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և Վրաստանի բժշկական գերատեսչությունների ներկայացուցիչները խուճապի մատնվելու առիթ չեն տեսնում երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի գրանցման պատճառով:



Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Առաջին հերթին, ցանկանում եմ շեշտել, որ մենք խուճապի մատնվելու կարիք չունենք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչություններն ու միջգերատեսչական խորհուրդն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը: Գլխավորն այն է, որ բոլորը հաշվի առնեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրությունները: Կարծում եմ, որ մենք խաղաղ ու հանգիստ կերպով կհաղթահարենք սա: Մեր գլխավոր անելիքն անձնական հիգիենային հետևելն է, որը, կարծում եմ, դժվար չէ»,-ասել է Վրաստանի վարչապետը կառավարության նիստի ժամանակ:

Երկրի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն էլ նիստի ժամանակ հայտարարել է, որ հանրապետությունում վիրուսի տարածման հավանականությունը շատ քիչ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները