Ֆրանսուհին վիճակախաղով 2 միլիոն եվրո է շահել

21:13   27 Փետրվար 2020    287

Ֆրանսիական Բուֆերե կոմունայի բնակչուհին «Լոտո» վիճակախաղում 2 միլիոն եվրո է շահել:

Հաղորդվում է, որ խոսքը փետրվարի 15-ին կայացած խաղարկության մասին է: Հայտնի է, որ հաջողակ տոմսը գնվել է Chez Toto ծխախոտի կրպակում:

Հաղթողի խոսքով` նա «այս ջեքփոթը շահել է իր երկու դուստրերի հետ»: Ըստ նրա` հեռուստատեսային խաղարկության ժամանակ ընտանիքի անդամները հաջողության հույսով տոմսը ձեռքերից բաց չէին թողնում: «Մեզ համար դա նվեր էր երկնքից»,- ասել է կինը: Ինչպես նշել է Բուֆերեի բնակչուհին, շահած գումարով նա մտադիր է վերանորոգել իր տունը եւ այլ անշարժ գույք ձեռք բերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հատկանշական է, որ մոտ մեկ ամիս առաջ Վանդեյա դեպարտամենտի մեկ այլ բնակիչ 9 միլիոն եվրո էր շահել վիճակախաղում: Ֆրանսիայի այս շրջանում գրանցված ռեկորդը 12 միլիոն եվրո շահումն է, որը Բելվինիի բնակչին բաժին էր ընկել 2018 թվականի մայիսի 30-ին: «Լոտո»-ի պատմության մեջ ամենամեծը շահումը 24 միլիոն եվրոն է եղել, որը ստացել է Վալ դ’Ուազ դեպարտամենտի բնակիչը 2011 թվականին: Նրան հաջորդում է Ժիրոնդա դեպարտամենտի բնակիչը, ով 2014-ին 23 միլիոն եվրո էր շահել, իսկ երրորդը Փարիզի բնակիչն է, որը 22 միլիոն եվրոյի էր արժանացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները