Brent ապրանքանիշի նավթի գինը 2018թ. դեկտեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 51 դոլարի շեմից

21:34   27 Փետրվար 2020    271

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում կայացած աճուրդում անկում է գրանցել:

Վերջին անգամ այս տեսակի նավթի գինը 51 դոլարից ցածր է եղել 2018թ. դեկտեմբերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը նվազել է 4.6 տոկոսով՝ կազմելով 46.47 դոլար:

CNN-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ֆոնդային շուկան կանգնած է խոշորագույն անկման շեմին շաբաթվա կտրվածքով, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով ի հայտ եկած մտավախություններով:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները