Ճայերը նախընտրում են գողանալ այն ուտելիքը, որին մարդն արդեն ձեռք է տվել

09:35   28 Փետրվար 2020    266

Մեծ Բրիտանիայից մասնագետները պարզել են, որ արծաթագույն ճայերը ընտրում են այն ուտելիքը, որին մարդն արդեն ձեռք է տվել։

Այս եզրակացությունն անելու համար աշխատանքի հեղինակները մոտեղցել են թռչուններին, որոնք ապրում են Բրիտանիայի ափամերձ շրջաններում, եւ առաջարկել են նրանց երկու միանման ուտելիք, սակայն դրանցից մեկին մինչ այդ մարդիկ ձեռք են տվել այնպես, որ դա ճայերը տեսել են , տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փորձի ժամանակ գիտնականները հաշվի են առել 38 ճայերի արդյունքները։

Ինչպես պարզվել է, ճայերն իսկապես իրենց համար սնունդ ընտրելիս հաշվի են առնում մարդու գործողությունները։ Հնարավոր է՝ պատճառն այն է, որ մարդը ձեռք է տալիս որոշակի սննդի, եւ թռչունները որոշում են, որ դրանք իսկապես ուտելի են։ Սակայն նրանց առանձնապես չեն հետաքրքրում այլ առարկաները, որոնց մարդը ձեռք է տալիս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները