Իդլիբի ապաէսկալացիայի գոտուց ահաբեկիչները փորձել են գրոհել Սիրիայի զորքերի դիքերի վրա. ՌԴ

12:06   28 Փետրվար 2020    277

Իդլիբի ապաէսկալացիայի գոտուց ահաբեկիչները փետրվարի 27-ին Սիրիայի զորքերի դիրքերի վրա խոշոր հարձակում կատարելու փորձ են ձեռնարկել, հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«2020 թվականի փետրվարի 27-ին Իդլիբի ապաէսկալացիայի գոտում գտնվող «Հայյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման կազմավորումները լայն ճակատով խոշորամասշտաբ հարձակողական գործողություն անցկացնելու փորձ են ձեռնարկել սիրիական կառավարական զորքերի դիրքերին վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը (ՊԿՀԿ) մշտական կապի մեջ է Իդլիբի թորքական համակարգող կենտրոնի հետ՝ անվտանգության ցանկացած սպառնալիք բացառելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իդլիբ  


Վերնագիրի այլ պիտակները