«Կալիբր» թեւավոր հրթիռներով երկու ռուսական ռազմանավ է ուղեւորվել դեպի Սիրիայի ափեր

14:23   28 Փետրվար 2020    310

Սեւծովյան նավատորմի (ՍՆ) «Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» երկու ֆրեգատները՝ «Կալիբր-ՆԿ» թեւավոր հրթիռներով, անցնում են Թուրքիայի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով Միջերկրական ծովի ուղղությամբ:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է Hayatsk.info-ն, լրագրողներին հայտնել Է Սեւծովյան նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Ռուլեւը:

«Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ ֆրեգատները, որոնք հանդերձված են բարձրճշգրիտ զենքով՝ «Կալիբր-ՆԿ» հրթիռային համալիրով, կմտնեն Միջերկրական ծովում ռազմածովային նավատորմի մշտական խմբավորման ուժերի կազմ»,- ասել Է Ռուլեւը:

«Սեւծովյան նավատոմի այդ շարքի երրորդ ֆրեգատը՝ «Ադմիրալ Էսենը», Միջերկրական ծովում առաջադրանքներ Է կատարում 2019 թվականի դեկտեմբերից»,- նշել Է ՍՆ-ի ներկայացուցիչը:

«Ադմիրալ Մակարով» եւ «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատներն ավելի վաղ բազմիցս մասնակցել են զինյալների դեմ Ռուսաստանի գործողությանը Սիրիայի ափերի մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիբր  


Վերնագիրի այլ պիտակները