Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, մահացել է 34 մարդ

16:07   28 Փետրվար 2020    307

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել է 34 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։

«Ընդհանուր առմամբ վարակման վեպքերի թիվը հասել է 388-ի, 73 մարդ ապաքինվել է, ընդամենը մահացել է 34 մարդ»,-հայտնել է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրել է IRINN հեռուստաալիքը:

Ջահանփուրի խոսքով՝ առաջիկա օրերին կանխատեսվում է վիրուսի հետագա տարածումը:

Նախօրյակին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում էր 245, այդ թվում՝ 26-ը՝ մահվան ելքով:

Հեշթեգներ: Hayatsk.info" style="color: #1955a5;"> ԻրանHayatsk.info  


Վերնագիրի այլ պիտակները