Մոսկվայում դեռահասը ցատկել է դպրոցի 3-րդ հարկի պատուհանից

19:12   28 Փետրվար 2020    334

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում աշակերտը դասի ժամանակ ցատկել է երրորդ հարկի պատուհանից՝ դասընկերներին տպավորելու համար:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը, առավոտյան տղան դասընկերներին ասել է, որ կզարմացնի նրանց՝ ցատկելով պատուհանից: Դասընկերները նրան չեն հավատացել և ծիծաղել են տղայի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

7-րդ դասարանում սովորող տղան երկրաչափության դասի ժամանակ պատճառաբանել է, թե տապ է և խնդրել է բացել պատուհանը, որից հետո ցատկել է պատուհանից՝ ստանալով գլխուղեղի ցնցում և ոստքի կոտրվածք: Տղային հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները