ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային. Ստոլտենբերգ

17:49   28 Փետրվար 2020    423

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցություն ցույց տալ Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում:

Փետրվարի 28-ին այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն՝ ամփոփելով դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստի արդյունքները, որը Թուրքիայի պահանջով գումարվել Է Իդլիբի իրադրության շուրջը:

«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում»,- ասել Է նա՝ ըստ որում չհնչեցնելով ոչ մի նոր միջոցառում:

Դաշինքում նաեւ Թուրքիային խորին ցավակցություն են հայտնել Իդլիբում զինվորների զոհվելու կապակցությամբ եւ ապաԷսկալացիայի եւ հրադադարի կոչ են արել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները