Վլադիմիր Պուտինն խորհրդակցություն է անցկացրել

17:56   28 Փետրվար 2020    312

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն Է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել Է սիրիական Իդլիբի շուրջ ստեղծված իրադրությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նիստի ընթացքում քննարկվել են ներռուսաստանյան օրակարգի հրատապ հարցեր: Նաեւ մանրամասն խոսակցություն Է ծավալվել սիրիական Իդլիբի իրադրության շուրջ, խիստ անհանգստություն Է հնչել Սիրիայի այս տարածաշրջանում իրադրության կտրուկ Էսկալացման առնչությամբ, որն հրահրվել Է ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ակտիվացրել են հարձակողական գործողությունները սիրիական բանակի նկատմամբ»,- պատմել Է Պեսկովը լրագրողներին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Անվտանգության խորհրդի անդամները հույս են հայտնել, որ Թուրքիայի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն երկրում ռուսական արտասահմանյան հաստատությունների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները