Wikileaks-ի իրազեկիչ Մենինգին ազատել են կալանքից. The Hill

22:27   15 Մարտ 2020    591

Վիրջինիայի դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել Wikileaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին այն բանի կապակցությամբ, որ նրա՝ որպես վկայի ցուցմունքների անհրաժեշտություն չկա այն գործով, որը վերաբերում է այդ կազմակերպությանն ու դրա հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին մարտի 12-ին հայտնել է The Hill թերթը:

Դատավոր Էնթոնի Թրենգան իր վճիռը բացատրել է նրանով, որ ժյուրին ավարտել է իր աշխատանքը, եւ ցուցմունքներն այլեւս հարկավոր չեն: Թրենգան նաեւ Wikileaks-ի իրազեկչին պարտավորեցրել է 256 հազար դոլարի չափով տուգանք վճարել դատական կարգադրությունը չկատարելու համար: Մարտի 12-ին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ Մենինգը, որը գտնվում էր քննչական մեկուսարանում, փորձել է ինքնասպանություն գործել: Ինչպես հայտնել է նախկին իրազեկչի գործակալ Էնդի Ստեփանյանը, չնայած այն բանին, որ Մենինգը շուրջ մեկ տարի գտնվում է բանտարկության մեջ, նա հրաժարվում է մասնակցել հետաքննությանը, որը կատարվում է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ՝ նրան համարելով «չափազանց խոցելի չարաշահումների տեսակետից»:

Մենինգը կալանավորվել է 2019 վականի գարնանը մեծ ժյուրիին ցուցմունքներ տալուց հրաժարվելու համար: Այն ժամանակ դատավորը որոշել է, որ Մենինգը կարող է բանտարկության մեջ լինել մինչեւ 18 ամիս: Բրեդլի Մենինգը ռազմական վերլուծաբան էր ԱՄՆ-ի բանակում: Նա 2010 թվականին ձերբակալվել է Wikileaks-ին գաղտնի կառավարական եւ ռազմական փաստաթղթեր տալու համար: Դրանց հրապարակումն ամերիկյան բանակը ներկայացրել է անբարենպաստ լույսով:

Արդյունքում Մենինգը ստացել է 35 տարվա բանտային պատիժ, բայց յոթ տարին լրանալուց հետո նրան ներում է շնորհել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման: Բանտում Մենինգը հայտարարել է սեռը փոխելու որոշման մասին եւ խնդրել իրեն կոչել Չելսի իգական անվամբ:

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Wikileaks  


Վերնագիրի այլ պիտակները