Օմբուդսմենը հայտարարություն է տարածել ցեղասպանության վերաբերյալ

15:58   19 Մարտ 2020    648

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան (Օմբուդսմեն) Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել՝ մարտի 31-ի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա` մարտի 31-ի կապակցությամբ հայտարարության մեջ կոչ է արել միջազգային կազմակերպություններին` գնահատական տալ «հայերի կողմից ադրբեջանցիներին հարուցած տանջանքներինե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, օմբուդսմենների ասիական ասոցիացիաներին, արտասահմանյան դեսպանություննեըին եւ արտասահմանում Ադրբեջանի դեսպանություններին հղած այդ հայտարարության մեջ ասվում է, որ 200 տարի շարունակ հայերը ցեղասպանել են ադրբեջանցիներին, եւ միայն անցյալ դարի 1905-1907, 1918-1920, 1948-1953 եւ 1988-1989 թթ-երին հայ դաշնակները Բաքվում 12 հազար, Ադրբեջանի տարբեր շրջաններում` Գուբայում, Շամախիում, Լենքորանում, ինչպես նաեւ Ղարաբաղում 50 հազարից ավելի ադրբեջանցիներ են սպանել, այդ թվում նաեւ կանաց, ծերերին եւ երեխաներինե:

Հայկական զինված ստորաբաժանումները ավերակների են վերածել հարյուրավոր ադրբեջանական քաղաքներ եւ գյուղերե, հայտարարել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան (Օմբուդսմեն) Սաբինա Ալիևան, նշել է, որ հայերի կատարած ցեղասպանությունը հանդիսանում է ծանրագույն միջազգային հանցագործություն եւ վերագրվում է աշխարհի եւ մարդկության անվտանգության դեմ կատարված հանցագործությունների խմբին: Սաբինա Ալիևան կոչ է արել առաջատար միջազգային կազմակերպություններին պաշտպանել Հայաստանին ցեղասպան երկիր ճանաչելու Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը եւ տնտեսական արգելանքներ կիրառել` Հայաստանի դեմ, որտեղ, նրա խոսքերով, ցեղասպանությունը բարձրացված է պետական քաղաքականության աստիճան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օմբուդսմեն   31-մարտ  


Վերնագիրի այլ պիտակները