Հայաստանը 116-րդն է երջանիկ երկրների ՄԱԿ-ի վարկանիշային աղյուսակում

20:52   20 Մարտ 2020    625

Մարտի 20-ին` Երջանկության միջազգային օրը, ՄԱԿ-ը հրապարակել է աշխարհում երջանիկ երկրների վարկանշային աղյուսակը (World Happiness Report):

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, արդեն երրորդ անգամ այն գլխավորում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան և Լյուքսեմբուրգը:

ԱՄՆ-ն երջանիկ երկրների ցուցակում 18-րդ տեղում է, Գերմանիան` 17-րդ, Մեծ Բրիտանիան` 13-րդ, Ֆրանսիան 23-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանը երջանիկ երկրների շարքում 73-րդն է: Հայաստանը ՄԱԿ-ի հրապարակած երջանկության ինդեքսի այս աղյուսակում 116-րդ տեղում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները