Ռուսաստանում պայթյուն է որոտացել հրթիռահրետանային պահեստում. կա 5 վիրավոր

10:21   23 Մարտ 2020    318

ՌԴ Մուրմանսկ քաղաքի մոտակայքում գտնվող հրթիռահրետանային պահեստում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 5 մարդ վիրավորվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

«Պայթյունը որոտացել է Ռոսլյակովո միկրոշրջանում գտնվող գործարանի պահեստում: Վիրավորվել է հինգ մարդ»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ պահեստում տարբել տրամաչափի արկեր են պահվում: Պայթյունից հետո հրդեհ չի բռնկվել: Նախնական տվյալներով՝ տուժածներից երկուսը ծանր վիճակում են գտնվում, երեքը՝ միջին ծանրության:

Վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունի պատճառ կարող էին դառնալ զինամթերքի հետ վարվեցողության ժամանակ թույլ տրված խախտումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները