ԱՄՆ-ում ազատ են արձակում բանտարկյալներին կորոնավիրուսի տարածման պատճառով

12:38   23 Մարտ 2020    302

ԱՄՆ տեղական իշխանություններն ազատում են հազարավոր բանտարկյալների՝ փորձելով կանխել կորոնավիրուսի բռնկումը ամերիկյան բանտերում, հայտնում է Wall Street Journal-ը:

Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Տեխասում և առնվազն տասը նահանգներում ազատում են այն բանտարկյալներին, որոնք կատարել են աննշան հանցագործություններ, ինչպես նաև տարեց կամ հիվանդ բանտարկյալներին՝ կորոնավիրուսի տարածման վախի պատճառով:

«Մենք չենք բացում դռները և թույլ չենք տալիս, որ բանտարկյալները հեռանան: Մենք փնտրում ենք ոչ վտանգավոր հանցագործների, որոնք աննշան հանցագործություններ են գործել», - ասել է Օհայո նահանգի դատավոր Բրենդան Շիհանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները