Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

17:29   23 Մարտ 2020    325

Իսպանացի 79-ամյա օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ ընտանիքն ու ես իրարից մեկուսացած կմնանք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է բժշկական տեսանկյունից»,- գրել է Դոմինգոն:

Նա պարզաբանել է, որ իր մոտ ախտանշաններ են ի հայտ եկել՝ հազ և ջերմություն, որից հետո նա որոշել է թեստ անցնել, որի պատասխանը դրական է եղել:

Դոմինգոն նաև բոլորին կոչ է արել հնարավորինս զգույշ լինել և հետևել հիմնական կանոններին. հաճախ լվանալ ձեռքերը, առնվազն երկու մետր հեռավորություն պահպանել մյուսներից, անել հնարավորը՝ վիրուսի տարածումը զսպելու համար և, ամենակարևորը, հնարավորության դեպքում՝ մնալ տանը:

«Մենք միասին կարող ենք հաղթահարել այս վիրուսը և ներկայիս համաշխարհային ճգնաժամը՝ օր առաջ վերադառնալով մեր բնականոն առօրյա կյանքին»,- գրել է Դոմինգոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պլասիդո-Դոմինգո  


Վերնագիրի այլ պիտակները