Ծովահենները Գվինեական ծոցում 7 նավաստիների են պատանդ վերցրել

22:54   23 Մարտ 2020    300

Ծովահենները Գվինեական ծոցում ուկրաինացի 7 նավաստիների են պատանդ վերցրել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին մարտի 22-ին հաղորդել է Seafarers journal.com-ը։

Նավը ուղևորվում էր Լոմե նավահանգստից Լիվրեվիլ։ գվինեական ծոցում ծովահենները հարձակվել են նավի վրա։ Նավի վրա ընդհանուր առմամբ անձնակազմի 17 անդամ է եղել։

Ինչպես նշվում է, բոլորը Ուկրաինայի քաղաքացիներ են։

Ներկա պահին պատանդների ճակատագիրը հայտնի չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները