Սաուդյան Արաբիային «անհավանական ճգնաժամ» է սպառնում. Bloomberg-ի սյունակագիր

12:19   24 Մարտ 2020    228

Պարսից ծոցի միապետությունները ժամանակին կարողացել են «թամբել» նավթային հարստությունները, սակայն մոտ ապագայում Սաուդյան Արաբիային և նրա հարևաններին լուրջ ֆինանսական խնդիրներ կարող են սպառնալ:

Այսպիսի կարծիք է հայտնել Bloomberg-ի սյունակագիր Դևիդ Ֆիքլինգը:

«Ներկայիս գնային պատերազմը նավթային շուկաներում միայն կարագացնի այն պահի մոտեցումը, երբ Պարսից ծոցի երկրների տնտեսությունների անկայուն բնույթի դիմաց դաժան հաշիվ կներկայացվի»,- գրում է Ֆիքլինգը:

Որպես օրինակ` հեղինակը վկայակոչել է Սաուդյան Արաբիայի կառավարության ֆինանսական ակտիվների հետ կապված իրավիճակը`Կենտրոնական բանկի ոսկու և արժութային պահուստները, դրան գումարած` անկախ հիմնադրամների ակտիվները, հանած կառավարական պարտքերը:

«Դրանք նվազել են և կազմում են համախառն ազգային արտադրանքի ընդամենը 0,1%-ը, իսկ 4 տարիների ընթացքում մինչև 2018 թվականը դրանք կազմում էին 50%»,- նշել է սյունակագիրը:

Ֆիքլինգը նշել է, որ ծոցի միապետություններին հարկավոր է նավթի բարձր գներ բյուջեների հավասարակշռությունը պահելու համար: Եվ չնայած որ այս երկրների կենտրոնական բանկերն ու անկախ հիմնադրամներն այնպիսի գումարներ են հավաքել, որ դա նրանց թույլ կտա վերապրել այսպիսի ճգնաժամը, նավթի ցածր գները կարող են հանգեցնել այդ հարստության արագ փոշիացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները