Նեպալի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով երկրում կարանտին է հայտարարել

13:48   24 Մարտ 2020    290

Նեպալում կառավարությունը մեկ շաբաթով արգելել է երկրի ներսում կատարվող տեղաշարժը՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Xinhua-ն:

«Համակարգող կոմիտեն հայտարարել է երեքշաբթի առավոտյան ժամը 6-ից պարետային ժամ սահմանելու մասին՝ դադարեցնելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ինքնաթիռների տեղաշարժը»,- գրում է Xinhua-ն:

Տեղաշարժի արգելքը կշարունակվի մինչև մարտի 31-ը: Բոլորին արգելվում է լքել տարածքը, մարդկանց թույլատրվում է դուրս գալ միայն սնունդ գնելու գնելու կամ բժշկի այցելելու համար:

«Միայն համաձայնեցված տրանսպորտը և առողջապահական և անվտանգության ծառայությունների մեքենաները կարող են ճանապարհներ երթևեկել», – ասվում է որոշման մեջ, ինչպես նաև նշվում է, որ ներքին և միջազգային բոլոր թռիչքները պետք է դադարեցվեն, իսկ մասնավոր ձեռնարկությունների մեծ մասը փակվի:

«Միայն դեղամիջոցներ ու բժշկական սարքավորումներ, ինչպես նաև սնունդ, խմելու ջուր և կաթ արտադրող ձեռնարկությունները կարող են շարունակել աշխատել»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեպալ  


Վերնագիրի այլ պիտակները