Ֆրանսիայում մոտ հինգ հազար բանտարկյալ ազատություն կստանա կորոնավիրուսի պատճառով

16:26   24 Մարտ 2020    262

Ֆրանսիայում ազատ կարձակեն հինգ հազար բանտարկյալների, որպեսզի կորոնավիրուսի ֆոնին թեթևացնեն բանտերի աշխատանքը, գրում է France Info-ն:

Նշվում է, որ որոշումը կայացվել է մարտի 23-ին: Այն վերաբերելու է փոքր խախտումների համար դատապարտվածներին, որոնք աչքի են ընկել լավ վարքով և որոնց պատժաժամկետը մոտ է ավարտին:

Ֆրանսիայում գրեթե 20 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 856 մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները