Ես ամենից շատ վախենում եմ, որ մարդիկ փսիխոզով կհիվանդանան. Լուկաշենկո

18:24   24 Մարտ 2020    260

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է խուճապի չմատնվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

Ըստ նրա` պետք է դիմանալ մինչեւ Զատիկ: Մինսկը չինական փորձն է օգտագործում վիրուսի դեմ պայքարում, ասել է Լուկաշենկոն Չինաստանի դեսպան Ցույ Ցիմանի հետ հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ամենից շատ վախենում եմ, որ մարդիկ փսիխոզով կհիվանդանան` նույնիսկ նրանից, ինչ տեղի է ունենում լրատվամիջոցներում»,- ասել է Լուկաշենկոն: Փսիխոզն այլ հիվանդություններ է առաջացնում, շարունակել է Բելառուսի առաջնորդը: «Ուստի մենք օգտագործում ենք ձեր փորձը` այս գագաթնակետը մեզ համար առավել թույլատրելի մակարդակով անցնելու համար: Եթե դիմանանք մինչեւ ուղղափառ Զատիկ, կնշանակի, որ կապրենք»,- հավելել է Լուկաշենկոն:

Բելառուս ժամանածները կուղարկվեն կարանտին, ասել է պետության ղեկավարը: «Մեկ-մեկուկես շաբաթ անց նրանք դուրս են գալիս: Ճիշտ է, մեզ պիտակում են տարբեր բառերով, որ մենք նրանց զուր ենք կալանավորել, բայց սա է իրավիճակը,- ասել է Լուկաշենկոն:- Ուստի ես աղոթում եմ Աստծուն, որպեսզի մենք շարունակենք այս կերպ անցնել վիրուսային հիվանդությունների այս գագաթնակետը, եւ իրավիճակը կայունանա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները