Իսպանիայում 5,4 հազար բժիշկ է վարակվել կորոնավիրուսով

19:23   24 Մարտ 2020    262

Իսպանիայում մոտ 5,4 հազար բժիշկ վարակվել է COVID-19 կորոնվիրուսով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է առողջապահության նախարարության կանխարգելման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սայմոնը։

«Ակնհայտ է, որ մենք անհանգստացած ենք առողջապահական համակարգում տիրող իրավիճակից․ այն բարդ է, տուժել են բժշկական անձնակազմի 5400 ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ բաշխումը նույնը չէ Իսպանիայի բոլոր հիվանդանոցներում: Որոշ հիվանդանոցներում տուժածների թիվը ավելի մեծ է, քան մյուսներում, և համակարգի վրա ճնշումը տարբեր է ամբողջ տարածքում»,- ասել է Սայմոնը առցանց մամուլի ասուլիսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները