Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք է գրանցվել

19:57   24 Մարտ 2020    226

Ռուսաստանի 14 շրջաններում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 57 նոր դեպք է գրանցվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Դեպքերից 28-ը գրանցվել է Մոսկվայում, 5-ը` Սանկտ Պետերբուրգում, 4-ական դեպք գրանցվել է Վորոնեժի և Սվերդլովսկի մարզերում, 3-ը` Բաշկիրիայում, 2-ական դեպք է գրանցվել Լիպեցկի, Օրյոլի և Լենինգրադի մարզերում, ինչպես նաև Պրիմորիեի երկրամասում, 1-ական` Կալուգայի, Սամարայի, Վոլգոգրադի մարզերում, Չեչնիայում և Թաթարստանում:

Բոլոր վարակվածները վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվել են համաճարակային առումով ոչ բարենպաստ երկրներում:

Այսպիսով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 495-ի, 22 մարդ առողջացել է, շուրջ 93 000-ը շարունակում են մնալ հսկողության տակ:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 392 000-ը, 17 138 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները