Ս. Արաբիայում աննախադեպ ճգնաժամ է սպասվում․ Bloomberg

21:09   24 Մարտ 2020    496

Bloomberg պարբերականի սյունակագիր Դեւիդ Ֆիկլինգը կարծում է, որ ամենամոտ ապագայում Սաուդյան Արաբիայում եւ Պարսից ծոցի մյուս երկրներում կսկսվեն աննախադեպ ֆինանսական խնդիրներ։

Ըստ վերլուծաբանի, ներկայիս իրավիճակը, կապված նավթի գների հետ, ընդամենը մոտեցնում է Պարսից Ծոցի երկրների տնտեսությունների անկումը։

Սաուդյան Արաբիայի կառավարության ակտիվները կրճատվել են եւ կազմում են 0,1 տոկոսը ընդհանուր ՀՆԱ-ի, իսկ չորս տարի անընդմեջ, մինչեւ 2018 թվականը, կազմել են 50 տոկոսը։

ԱՄՀ տվյալների համաձայն, չորս տարվա ընթացքում ռեգիոնի վեց երկրների ընդհանուր ֆինանսական ակտիվները նվազել են 500 միլիարդով, հասնելով երկու տրիլիոնի։ Հոդվածում ներկայացվում է նաեւ հնարավոր ֆինանսական դժվարությունների սցենարները, ընդհուպ մինչեւ դոլարի ֆիքսացիայից հրաժարում եւ այլ քայլեր, որոնք կարող են լինել նավթի գնանկման պայմաններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները