Aston Martin Lagonda-ն դադարեցնում է արտադրությունը

22:35   29 Մարտ 2020    613

Շքեղ ավտոմեքենաների արտադրող Aston Martin Lagonda-ն կորոնավիրուսի պատճառով համարյա մեկ ամսով դադարեցնում է արտադրությունը Մեծ Բրիտանիայում։

Ընկերությունը հայտարարել է, որ արտադրությունը կդադարեցվի մարտի 25-ից մինչեւ ապրիլի 20-ը, սակայն ընդգծել է, որ ամեն ինչ կախված կլինի «արագ փոփոխվող հանգամանքներից»։

Aston Martin-ը վերջին ավտոմոբիլային հսկան է, որը դադարեցրել է արտադրությունը Մեծ Բրիտանիայում՝ Jaguar Land Rover-ից, BMW-ից, Toyota-ից, Honda-ից, Nissan-ից եւ Vauxhall-ից հետո։

Aston Martin-ը նշել է, որ այդ որոշումը մի շարք միջոցներից մեկն է, որոնք ուղղված են «մատակարարումների եւ բիզնեսի շղթայի կառավարման պարզեցմանը», քանի որ ընկերությունը բախվում է սպառողական պահանջարկի կտրուկ նվազման հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները