Հռոմի պապը բոլոր քրիստոնյաներին հրավիրել է մասնակցելու միասնական աղոթքին

22:13   24 Մարտ 2020    272

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ կոչ անելով միավորվել և մասնակցել միասնական աղոթքին, որը տեղի կունենա վաղը կեսօրին:

«Եկեք միավորվենք: Հրավիրում եմ բոլոր քրիստոնյաներին մարտի 25-ի կեսօրին իրենց միասնական ձայնն ուղղելու դեպ երկինք՝ արտասանելով «Հայր մերը»»,- գրել է սրբազան քահանայապետը Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ մի շարք երկրներում աղոթատեղիներն ու երկրպագության վայրերը նույնպես փակվում են՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները