Լիբիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

10:30   25 Մարտ 2020    259

Լիբիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Տրիպոլիի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, փոխանցում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ կենտրոնի հաղորդագրության մեջ առաջին պացիենտի մասին մանրամասներ ներկայացված չեն, սակայն գործակալության տեղեկություններով՝ վարակվածը մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, ավելի ուշ տարածվել է ավելի քան 150 երկրներում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ: Ըստ վերջին տեղեկությունների՝ աշխարհում վարակվել է 403 հազարից ավելի մարդ, գրանցվել է մահվան 18 հազարից ավելի դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները