Զինյալները հարձակվել են Քաբուլում տաճարի վրա

10:42   25 Մարտ 2020    209

Չորեքշաբթի զինյալները հարձակվել են Աֆղանստանի մայրաքաղաքում գտնվող տաճարի վրա, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Ըստ եղած տեղեկությունների` հարձակվողները պայթուցիկ սարք են պայթեցրել, հնարավոր են զոհեր:

TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, իր հերթին, հայտնում է, որ խոսքը սիկհերի աղոթատեղիի վրա հարձակման մասին է: Դեպքի վայր շտապօգնություն է ժամանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ  


Վերնագիրի այլ պիտակները