Ապրիլի 12-ից բոլորը կվերադառնան իրենց առօրյա. Թրամփ

11:00   25 Մարտ 2020    226

ԱՄՆ նախագահ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ երկիրը կվերադառնա իր աշխատանքային առօրյա կյանքին ապրիլի 12- ից՝ Զատիկից հետո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Ավելի շատ մարդ կմահանա տանը մնալուց և տնտեսության կոլապսից, քան այդ հիվանդությունից», - նշել է Թրամփը։

Թրամփը նաև նշել է, որ անթույլատրելի է երկիրը երկար ժամանակ արգելափակված մնա։ «Մենք գրիպից ավելի շատ մահացություններ ունենք, վթարներից ևս, սակայն մենք այդ պատճառով երկիրը չենք արգելափակում։ Հիմա ինչու՞ սրա պատճառով երկիրը պետք է երկար արգելափակենք», - նշել է նախագահ Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները