Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 70-ի

12:06   25 Մարտ 2020    246

Մասնագետները կորոնավիրուսով վարակման եւս մեկ դեպք են հայտնաբերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վրաստանում վարակման լաբորատոր կերպով հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 70-ի: Նրանցից երկուսն Ավստրիայի քաղաքացի են եւ արդեն լքել են Վրաստանը, եւս 9-ը առողջացել է:

«Նոր հիվանդը խնդրահարույց չի համարվում, նրա վիճակը նորմալ է»,- լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան: Ըստ նրա` նոր հիվանդը ժամանել էր Միացյալ նահանգներից:

Այս պահի դրությամբ, ավելի քան չորս հազար մարդ գտնվում է կարանտինում, Լուգարի լաբորատորիան շուրջօրյա ստուգումներ է իրականացնում վիրուսի հայտնաբերման համար, այդ թվում` այն քաղաքացիների շրջանում, որոնք արտասահմանից Վրաստան ժամանելուց հետո պարտադիր կարանտինում են գտնվում, ինչպես նաեւ` Մառնեուլի եւ Բոլնիսի շրջանների բնակիչների շրջանում, որտեղ խիստ կարանտինի ռեժիմ է գործում: Հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ 252 պացիենտ է գտնվում:

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները