ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատճառով մոտ 6 տրիլիոն դոլար ֆինանսական օգնություն կհատկացնի

12:37   25 Մարտ 2020    329

Նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ԱՄՆ-ում հատկացվող ֆինանսական օգնության չափը կկազմի մոտ 6 տրիլիոն դոլար, ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ տնտեսական հարցերով նախագահի խորհրդական Լարի Կուդլոուն:

Կուդլոուի խոսքով, 2 տրիլիոն դոլարը կհատկացվի ուղղակիորեն, 4 տրիլիոն դոլարը՝ դաշնային պահուստի վարկերի հաշվին: Նա նշել է, որ բնակչությանը հատկացվող ֆինանսական օգնության այս փաթեթը ամենանշանակալիցը կլինի ԱՄՆ-ի ողջ պատմության մեջ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվեց COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որակեց որպես պանդեմիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները